Բարի գալուստ
Դասընթացի ուսումնական պլանը
Դասընթացի տևողությունը՝ 10 ժամ
Հավաստագիր՝ տրամադրվում է
Դասընթացի լեզուն՝ հայերեն
(տեսահոլովակները՝ հայերեն ենթավերնագրերով)
Այս դասընթացն իրենից ներկայացնում է ուղևորություն, որի ընթացքում մենք կծանոթանանք ներառական կանաչ տնտեսության հիմնական հասկացություններին, քաղաքականության գործիքներին և միջազգային շրջանակներին: Մեր ուղին բաղկացած է հինգ մոդուլներից, որոնք բաժանված են ավելի փոքր բաժինների: Կարող եք սկսել ցանկացած մոդուլից՝ ըստ ձեր նախընտրության:
Որևէ դժվարությանը բախվելու կամ հարցեր ունենալու դեպքում տեղեկացեք օգնության էջից(անգլերեն):
Դասընթացը մշակվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակությունը նպատակ չունի արտացոլելու Եվրամիության դիրքորոշումը:
Դասընթացը կառուցված է հինգ մոդուլից.
- Ներկա իրավիճակի մասին պատկերացում. Ներառական կանաչ տնտեսությունը զարգացնելու գաղափարական հիմքը
- Գործիքակազմի դիտարկում. Կառուցվածքային փոփոխությունների համար պայմանների ստեղծումը
- Դեպի ուր ենք գնում․ Բարձր «կանաչ» ներուժ ունեցող առանցքային ոլորտներ
- Ուղու ձևավորում. Կանաչ տնտեսության քաղաքականության նպատակների իրագործման ռազմավարություն և պլանավորում
- Նպաստավոր միջավայր. Ներառական կանաչ տնտեսություններին աջակցող միջազգային շրջանակներ և նախաձեռնություններ
- Նկարագրել ներառական կանաչ տնտեսության իրագործման հիմքում ընկած գաղափարը և հիմնական հասկացությունները և տարբերությունը ավանդական գործելաոճերի համեմատ
- Բացահայտել ազգային տնտեսությունների կանաչ անցման հնարավորությունները
- Բնութագրել առանցքային ոլորտների հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները
- Ներկայացնել ազգային ռազմավարության և ներառական կանաչ տնտեսության առաջխաղացման պլանավորման օրինակներ
- Տարբերակել ներառական կանաչ տնտեսությանն աջակցող միջազգային շրջանակներն ու նախաձեռնությունները
Այս էլեկտրոնային դասընթացը մշակվել է «Կանաչ տնտեսության ուղղությամբ գործողությունների գործընկերություն» նախաձեռնության (PAGE) հովանու ներքո: Կանաչ տնտեսության ուղղությամբ գործողությունների գործընկերությունը (PAGE, ԿՏԳԳ) միավորում է ՄԱԿ-ի հինգ գործակալություններ` ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիր, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն և ՄԱԿ-ի Վերապատրաստման և հետազոտությունների ինստիտուտ , որոնք իրենց լիազորությունների, փորձի և ցանցի հնարավորությունների միջոցով երկրներին առաջարկում են ներառական կանաչ տնտեսության ինտեգրված և ամբողջական աջակցություն: