Ծրագրի նկարագրությունը
2018 թվականից սկսած Հոհենհայմի համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համագործակցում են «DAAD» Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ֆինանսավորմամբ իրականացվող 4-ամյա ակադեմիական փոխանակման ծրագրի շրջանակում: Ծրագրի լիարժեք անվանումն է «Հայ-գերմանական ցանց՝ էկոհամակարգերի ծառայությունների բարելավման նպատակով ԱՏՀ հանրային մասնակցության խթանում՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման ապահովման միջոց»: Նախագծին անդրադառնալու համար նպատակահարմարորեն օգտագործվում է GAtES հապավումը։
Միջազգային մակարդակով էկոհամակարգերի ծառայությունների բարելավման նպատակով ԱՏՀ հանրային մասնակցության խթանումը (PPGIS) դարձել է հատկապես պահանջված, քանի որ թույլ է տալիս էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ ստացած տեղեկատվությունը ինտեգրել կենսաֆիզիկական տվյալների հետ (օրինակ՝ կենսաբազմազանության, էրոզիայի պրոցեսների մասին) և փորձի վրա հիմնված կառավարման ծրագրերում: Ծրագիրը ՀԱՀ-ի դասախոսներին և հետազոտողներին հնարավորություն է ընձեռում էկոհամակարգերի ծառայությունների և PPGIS-ի վրա հիմնված մեթոդների վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերել և թե ինչպես կարելի է դրանք օգտագործել կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման համար: Էկոհամակարգերի ծառայությունների և PPGIS մոտեցումների մասին գիտելիքները ՀԱՀ-ի դասախոսական կազմին հնարավորություն կտան դրանք ներդնել բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացում ստանալու համար նախատեսված առարկաներում: ՀԱՀ-ի հետազոտողները կզարգացնեն նաև PPGIS-ի վրա հիմնված մոտեցումների և հասկացությունների քննադատական գնահատումը, ինչպես նաև դրանք հետազոտական ծրագրերում կիրառելու ունակությունը: էկոհամակարգային ծառայությունների հասկացությունը հետխորհրդային համատեքստում կիրառելով Հոհենհայմի համալսարանի դասախոսական կազմը և ուսանողները ձեռք կբերեն միջազգային համագործակցության փորձ և կմշակեն ռազմավարություն անտառների ու արոտավայրերի կենսաբազմազանության պահպանման համար:
Ծրագրի նկարագրությունը
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՄԱԶԾ-ԳԷՀ աջակցությամբ մշակել է բնապահպանական կրթության վերապատրաստման էլեկտրոնային դասընթաց և դրա մատուցման առցանց համակարգ։ Դասընթացը բաղկացած է բնապահպանական թեմաների լայն շրջանակ ներկայացնող 11 մոդուլից, որոնք նույպես մշակվել են ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ ՄԱԶԾ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» (RFP 049/17) ծրագրի շրջանակներում։
Փաթեթներն ունեն առավելագույնը մինչև 24 ժամ տևողություն և ներառում են հետևյալ թեմաները՝
- Գլոբալ բնապահպանական մարտահրավերները և հնարավորությունների ուղիները
- Հայաստանի բնապահպանական մարտահրավերներ և հնարավորությունների ուղիները
- Բնապահպանական կառավարում (աշխարհում և Հայաստանում)
- Կայուն գյուղատնտեսություն (ներառյալ սնունդը)
- Կայուն քաղաքներ (ներառյալ տրասպորտը)
- Կենսաբազմազանություն և կայուն անտառներ
- Էներգաարդյունավետություն
- Վերականգնվող էներգետիկա
- Պատասխանատու սպառում
- Պատասխանատու արտադրություն
- Շրջանաձև տնտեսություն՝ թափոնների վերացում
Ծրագիրը ՄԱԶԾ Հայաստանի կողմից իրականացվող ավելի մեծ ծրագրի մի մասն է, որը կոչվում է «Գլոբալ բնապահպանական օգուտներ ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով», որը համաֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) և ՄԱԶԾ-ի կողմից:
https://ace.aua.am/projects/undp-development-of-e-learning-course-on-environmental-education/
PONTOS aims to enhance transboundary cooperation for large-scale, harmonized environmental monitoring across the countries of the Black Sea region and beyond. The vehicle towards this objective is the exploitation of numerous freely available and incrementally credible Copernicus data and services (e.g. Copernicus Land and Marine Environment Monitoring Services).
{mlang hy}
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) միջազգային ստանդարտ է, որի նպատակն է խթանել բնական ռեսուրսների բաց և հաշվետու կառավարումը նախաձեռնությանը անդամակցող երկրներում։ Հայաստանը ԱՃԹՆ-ին անդամակցության գործընթացը սկսել է 2015 թվականի հուլիսին։ Նախաձեռնությանը միացած երկրները պարտավոր են ապահովել ռեսուրսների արդյունահանմանն առնչվող հարկային վճարների, թույլտվությունների, պայմանագրերի և արդյունահանման հետ կապված այլ կարևոր փաստաթղթերի մասին տեղեկատվության թափանցիկությունը: Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը կարևոր բաղադրիչ է երկրի՝ ԱՃԹՆ-ին միանալու գործընթացում:
Այս էլեկտրոնային դասընթացն անդրադառնում է ԱՃԹՆ ստանդարտին, հիմնական պահանջներին, հասկացություններին և ընթացակարգերին, ԱՃԹՆ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) գործառույթներին, պատասխանատու հանքարդյունաբերության հիմնական սկզբունքներին և ԱՃԹՆ վերաբերյալ մեդիա հաղորդակցության առանձնահատկություններին։
https://crm.aua.am/elearning/eiti/