«Կանաչ տնտեսությունը» այն տնտեսությունն է,որը նպաստում է մարդկանց բարեկեցության բարելավմանը և սոցիալական արդարությանը`միաժամանակ զգալիորեն վազեցնելովբնապահպանական ռիսկերը և էկոլոգիականդեֆիցիտը: 


Բարի գալուստ

Դասընթացի ուսումնական պլանը

Download syllabus

Դասընթացի տևողությունը՝ 10 ժամ

Հավաստագիր՝ տրամադրվում է 

Դասընթացի լեզուն՝ հայերեն
(տեսահոլովակները՝ հայերեն ենթավերնագրերով)


Այս դասընթացն իրենից ներկայացնում է ուղևորություն, որի ընթացքում մենք կծանոթանանք  ներառական կանաչ տնտեսության հիմնական հասկացություններին, քաղաքականության գործիքներին և միջազգային շրջանակներին: Մեր ուղին բաղկացած է հինգ մոդուլներից, որոնք բաժանված են ավելի փոքր բաժինների: Կարող եք սկսել ցանկացած մոդուլից՝ ըստ ձեր նախընտրության:

Որևէ դժվարությանը բախվելու կամ հարցեր ունենալու դեպքում տեղեկացեք օգնության էջից(անգլերեն):

Դասընթացը մշակվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակությունը նպատակ չունի արտացոլելու Եվրամիության դիրքորոշումը:

EU banner


Դասընթացը կառուցված է հինգ մոդուլից.

  1. Ներկա իրավիճակի մասին պատկերացում. Ներառական կանաչ տնտեսությունը զարգացնելու գաղափարական հիմքը
  2. Գործիքակազմի դիտարկում. Կառուցվածքային փոփոխությունների համար պայմանների ստեղծումը
  3. Դեպի ուր ենք գնում․ Բարձր «կանաչ» ներուժ ունեցող առանցքային ոլորտներ
  4. Ուղու ձևավորում. Կանաչ տնտեսության քաղաքականության նպատակների իրագործման ռազմավարություն և պլանավորում
  5. Նպաստավոր միջավայր. Ներառական կանաչ տնտեսություններին աջակցող միջազգային շրջանակներ և նախաձեռնություններ
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կկարողանան. 

  • Նկարագրել ներառական կանաչ տնտեսության իրագործման հիմքում ընկած գաղափարը և հիմնական հասկացությունները և տարբերությունը ավանդական գործելաոճերի համեմատ
  • Բացահայտել ազգային տնտեսությունների կանաչ անցման հնարավորությունները
  • Բնութագրել առանցքային ոլորտների հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները
  • Ներկայացնել ազգային ռազմավարության և ներառական կանաչ տնտեսության առաջխաղացման պլանավորման օրինակներ
  • Տարբերակել ներառական կանաչ տնտեսությանն աջակցող միջազգային շրջանակներն ու նախաձեռնությունները
Բոլոր հարցաշարերը հաջողությամբ ավարտելուց հետո կստանաք ավարտական սերտիֆիկատ։ Հինգ մոդուլներից յուրաքանչյուրում ներկայացված է հարցաշար: Հարցաշարի անցողիկ գնահատականն է՝ 70% կամ ավելի բարձր։ Յուրաքանչյուր հարցաշարի համար կունենաք երեք փորձի հնարավորություն: Ձեր հավաստագիրն ինքնաբերաբար հասանելի է լինելու ներբեռնման համար դասընթացի էջի ստորին հատվածում՝ «Հավաստագրում» բաժնում:


Այս էլեկտրոնային դասընթացը մշակվել է «Կանաչ տնտեսության ուղղությամբ գործողությունների գործընկերություն» նախաձեռնության (PAGE) հովանու ներքո: Կանաչ տնտեսության ուղղությամբ գործողությունների գործընկերությունը (PAGE, ԿՏԳԳ) միավորում է ՄԱԿ-ի հինգ գործակալություններ` ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիրԱշխատանքի միջազգային կազմակերպությունՄԱԿ-ի Զարգացման ծրագիրՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն և ՄԱԿ-ի  Վերապատրաստման և հետազոտությունների ինստիտուտ , որոնք իրենց լիազորությունների, փորձի և ցանցի հնարավորությունների միջոցով երկրներին առաջարկում են ներառական կանաչ տնտեսության ինտեգրված և ամբողջական աջակցություն:


EU-logos