Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) միջազգային ստանդարտ է, որի նպատակն է խթանել բնական ռեսուրսների բաց և հաշվետու կառավարումը նախաձեռնությանը անդամակցող երկրներում։ Հայաստանը ԱՃԹՆ-ին անդամակցության գործընթացը սկսել է 2015 թվականի հուլիսին։ Նախաձեռնությանը միացած երկրները պարտավոր են ապահովել ռեսուրսների արդյունահանմանն առնչվող հարկային վճարների, թույլտվությունների, պայմանագրերի և արդյունահանման հետ կապված այլ կարևոր փաստաթղթերի մասին տեղեկատվության թափանցիկությունը: Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը կարևոր բաղադրիչ է երկրի՝ ԱՃԹՆ-ին միանալու գործընթացում:
Այս էլեկտրոնային դասընթացն անդրադառնում է ԱՃԹՆ ստանդարտին, հիմնական պահանջներին, հասկացություններին և ընթացակարգերին, ԱՃԹՆ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) գործառույթներին, պատասխանատու հանքարդյունաբերության հիմնական սկզբունքներին և ԱՃԹՆ վերաբերյալ մեդիա հաղորդակցության առանձնահատկություններին։
Մոդուլ 1. ԱՃԹՆ ստանդարտ. ներածություն
Մոդուլ 2. ԱՃԹՆ բազմաշահառու խումբ (ԲՇԽ)
Մոդուլ 3. Արտադրության և երկրաբանական ուսումնասիրությունների տվյալները
Մոդուլ 4․ Արդյունահանող ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները և վճարումները
Մոդուլ 5. Կառավարության եկամուտները և ծախսերը հանքարդյունաբերության ոլորտում
Մոդուլ 6. Պայմանագրերը և ընդերքօգտագործման թույտվությունները Հայաստանում
Մոդուլ 7. Իրական սեփականատերերի բացահայտում
Մոդուլ 8. Սոցիալական ծրագրերը հանքարդյունաբերության ոլորտում
Մոդուլ 9. Պատասխանատու հանքարդյունաբերություն
Մոդուլ 10. ԱՃԹՆ մեդիա հաղորդակցության սկզբունքներն ու խնդիրները